Նnր և nւշագրավ մանրամաuներ՝ ամուuնուն uպանած կնnջ գnրծից

Primenews.am-ը գրում է․

Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանության մեջ մեղադրվող կնոջ նկատմամբ ամիսներ առաջ նշանակված կրկնակի ստացիոնար դատահոգեբանական փորձաքննության եզրակացության պատասխանները դեռևս չի ստացվել․․․

Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Ռուզաննա Մկրտչյանի պաշտպան Նաիրա Պետրոսյանը․․․

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նշանակված կրկնակի ստացիոնար դատահոգեբանական փորձաքննությամբ փորձագետներին առաջադրվել են մի շարք հարցեր, այդ թվում՝

արդյոք Ռուզաննա Մկրտչյանը տառապու՞մ է որևէ հոգեկան հիվանդությամբ կամ այլ խանգարմամբ, եթե՝ այո, ապա՝ ինչպես․․․

Ռուզաննա Մկրտչյանը մեղսագրված արարքը կատարելու պահին չի՞ գործել արդյոք ժամանակավոր հոգեկան խանգարման վիճակում, կարո՞ղ էր արդյոք նա գիտակցել իր գործողությունների բնույթը․․․

Ունա՞կ է արդյոք Մկրտչյանն իր հոգեվիճակով ընկալել այն հանգամանքները, որոնք կարող են կարևոր նշանակություն ունենալ գործի հանգամանքների վերաբերյալ․․․

Ռուզաննա Մկրտչյանն ունի՞ այնպիսի անձնական հոգեբանական առանձնահատկություններ, որոնք կարող էին էականորեն ազդել նրա վարքագծի վրա` մեղսագրված արարքը կատարելու պահին․․․

Ինչպիսի՞ հոգեկան վիճակում է գտնվում Ռ.Մկրտչյանը և կարո՞ղ է ներկայում գիտակցել իր գործողությունների բնույթը և ղեկավարել դրանք․․․

Հանցանքը կատարելու պահին Մկրտչյանը չի՞ գտնվել արդյոք աֆեկտիվ կամ այլ հոգեկան խանգարման վիճակում, որը կարող էր ազդել նրա վրա․․․

Նշենք, որ Մկրտչյանի նկատմամբ կրկնակի ստացիոնար դատահոգեբանական փորձաքննություն նշանակելու մասին միջնորդությամբ դատաքննության ժամանակ հանդես է եկել նրա պաշտպան Նաիրա Պետրոսյանը․․․

Հիշեցնենք, որ նախաքննություն ընթացքում նշանակված դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր փորձաքննության եզրակացության համաձայն՝ Ռուզաննա Մկրտչյանը մեղսունակ է ճանաչվել․․․

Ըստ այդ փորձաքննության եզրակացության՝ Մկրտչյանը հոգեկան հիվանդությամբ չի տառապել և չի տառապում, սակայն փաստաբանը գտնում է, որ եզրակացությունը հիմնավորված չէ․․․

Ավելին, անպատասխան է մնացել, թե իր պաշտպանյալն ի՞նչ հոգեվիճակով է արարքը կատարել, այնինչ, ըստ գործի փաստական տվյալների, դեպքերի, իրադարձությունների զարգացման հաջորդականությունից ելնելով՝

ակնհայտ է հիմնավոր կասկածներ առ այն, որ իր պաշտպանյալն իրեն մեղսագրված, ենթադրաբար կատարած հանրորեն վտանգավոր գործողությունն իրականացնելու ժամանակ, գտնվել է կամ կարող էր գտնվել հոգեկան հուզմունքի որոշակի ոչ նորմալ
Աղբյուրը՝ https://newstime.am

ԴԻՏԵԼ

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*