Այս շքեղ դղյшկը 1,5 տnննա քաշnվ, 64.000 դnլար արժnղությամբ տnրթ է. Ում հարuանիքին է այն պшտվիրված եղել. (Լուuանկարներ)

Ղազախստանի նախագահի թոռնուհու հարսանիքին հյուրերը 1,5 տոննա քաշով, 64.000 դոլար արժողությամբ տորթ են կերել

Մեկուկես տոննա քաշով տորթ են կերել Ղազախստանի նախագահի քրոջ թոռան՝ Արուժան Սաթիբալդիի (օլիգարխ Քայրաթ Սաթիբալդիի դստեր) և ձեռնարկատեր Սերիկժան Սեյթժանովի թոռան հարսանիքի հյուրերը։

Իր՝ 4,2 մետր բարձրությամբ և 3 մետր տրամագծով՝ դղյակի տեսքով ստեղծագործությունը Instagram-ում տեղադրել էր ռուսաստանցի հրուշակագործ Ռենատ Ագզամովը։

Հեղինակի խոսքերով՝ նրա թիմը տորթի պատրաստման վրա երեք օր ու գիշեր է աշխատել՝ առանց քնելու։ Forbes-ի հաշվարկներով տորթը միլիոնատերերի վրա նստել է մոտ 64 հազար դոլար։

Որոշ հյուրերի հաղորդմամբ՝ հարսանիքին ներկա են գտնվել նաև հայտնի բռնցքամարտիկ Գենադի Գոլովկինը և երկչուհի Վալերիան, սակայն հենց տորթն է դարձել երեկոյի հիթը։

Մաժիլիսի (խորհրդարանի) նախագահի տեղակալ Վլադիմիր Բոժկոն հայտարարել է, որ տորթի համար փեսայի ընտանիքն է վճարել։

Նյութի աղբյուրը՝ 1in.am

ԴԻՏԵԼ

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*