Photօ. Արթnւր Վшնեցյանի բաճկnնն шրժե шվելի քшն 50 000 դnլար

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, պարզվում է, սիրում է ոչ միայն հետևել իր վարկանիշին, այլև՝ իր իմիջին։ Արթուր Վանեցյանը նոր կառավարության այն եզակի ներկայացուցիչներից է, որ բրենդային և շատ թանկ հագուստներ է կրում։

Դեկտեմբերի 9—ին, երբ Արթուր Վանեցյանը եկել էր ընտրական տեղամաս՝ քվեարկելու, կրում էր «Kiton» բրենդի գերթանկարժեք բաճկոն։ Այս բաճկոնը բրենդի աշնանային հավաքածուից է։ «Kiton» բրենդի նույնանման, բայց արդեն ձմեռային բաճկոնը  ebay.com կայքում վաճառվում է ավելի քան 59 հազար դոլար։  Բաճկոնը, որը կրում է Արթուր Վանեցյանը, պատրաստված է կոկորդիլոսի կաշվից։ Նույն բրենդի աշնանային հավաքածուն ունի մեկ այլ բաճկոն, որի վրա ավելի քիչ կոկորդիլոսի կաշի կա և արժե ավելի քան 37 հազար դոլար։

Ի դեպ, պետք է նկատել, որ Արթուր Վանեցյանը չի հայտարարգրել այս գերթանկարժեք բաճկոնը, չնայած այն հանգամանքի, որ ըստ օրենքի, նա պարտավոր էր 8 մլն դրամը գերազանցող գույքը հայտարարգրել, եթե իհարկե այն ձեռք չի բերել հայտարարգիրը ներկայացնելուց հետո։ Այս մասին կիմանանաք հաջորդ հայտարարգրման ժամանակ։

ԴԻՏԵԼ

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*