Նորшտուսցի Ալիկն шրդարացվեց և шզատ արձшկվեց դшտարանի դшհլիճից

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ դեկտեմբերի 18-ին հրապարակվեց Չարբախում՝ գեղեցկության սրահում երկու անձի աղմկահարույց սպանության գործով դատավճիռը։ Այս մասին հայտնում է Փաստինֆոն: Դատավոր Նելլի Բաղդասարյանի դատավճռով գործով ամբաստանյալ Ալիկ Բանդուրյանը՝ Նորատուսցի Ալիկը, արդարացվեց և ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից։ Չարբախցի Գեղամ մականունով հայտնի Պետրոս Իսրայելյանը դատապարտվեց 4 տարվա ազատազրկման, սակայն համաներմամբ ազատվեց պատժի կրումից,  իսկ Բդո մականվամբ հայտնի Արմեն Գասպարյանը նույնպես ազատ արձակվեց։ Հիշեցնենք, որ նախաքննական մարմինը Ալիկ Բանդուրյանին  մեղադրանք էր առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 38-112 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (մի խումբ անձանց կողմից դիտավորյալ առողջությանը ծանր վնաս պատճառելուն դրդելը), իսկ Չարբախցի Գեղամ մականունով հայտնի Պետրոս Իսրայելյանին՝ ՀՀ ՔՕ 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (սպանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից): Սակայն դատարանը վերջինիս  մեղավոր ճանաչվեց ՀՀ ՔՕ 113 հոդվածով՝ դատապարտեց 4 տարվա ազատազրկման եւ համաներումով ազատվեց: Բդո մականունով հայտնի Արմեն Գասպարյանը նույնպես արդարացվեց: Մեղադրանքը դատարանում պաշտպանող  դատախազ Գեւորգ Գեւորգյանը միջնորդել էր Ալիկ Բանդուրյանին դատապարտել 8, Չարբախցի Գեղամին՝ 14, իսկ Արմեն Գասպարյանին 1,5 տարվա ազատազրկման:

Աղբյուր՝ https://armlur.am/865365/?fbclid=IwAR0zlAv3dvEOp2aVckUovEBV63E6Zkldkdeh8bbpWHkhFM-oTEbZ1Mb_GSM

ԴԻՏԵԼ

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*