Արшրատ Միրզոյшնի ունեցվшծքը (Տեսшնյութ)

Zham.am-ը շարունակում է իր անդրադարձը բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքի հայտարարագրերին: Այս հրապարակմամբ ներկայացնում ենք առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանի ունեցվածքի հայտարարագիրը: Արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած վերջին մեկ տարվա գույքի և դրամական միջոցների հայտարարագրում Արարատ Միրզոյանը գրանցել է 7 մլն 150 հազար դրամ դրամական միջոց: Եկամուտները կազմել են 59 մլն 725 հազար 291 դրամ, որը գոյացել է հետևյալ կերպ՝   3 մլն 488 հազար 857 դրամ՝ պատգամավորական աշխատավարձ,  7 մլն 846 հազար 434 դրամ՝ առաջին փոխվարչապետի աշխատավարձ, 13 մլն 600 հազար դրամ՝ գույքի օտարումից ստացված եկամուտ, 34 մլն 790 հազար դրամ՝ Հայբիզնեսբանկից ստացված փոխառություններ: Որպես շարժական գույք գրանցված է 2004 թվականի արտադրության KIA SORENTO մոդելի ավտոմեքենա, որը Միրզոյանի միանձնյա սեփականությունն է:  Արարատ Միրզոյանը գրանցել է 2 բնակարան, որոնցից 1-ը գտնվում է Արշակունյաց պողոտայում և կազմում է 87 քառ. մետր, մյուսը գտնվում է Շինարարներ փողոցում և կազմում է 159 քառ. մետր: Բնակարանները Միրզոյանը տնօրինում է համասեփականության իրավունքով: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած պատգամավորական պաշտոնի ստանձման հայտարարագրում Միրզոյանը գրանցել է 3 մլն դրամ դրամական միջոց և 500 հազար դրամ եկամուտ, որը գոյացել է ստացված փոխառություններից: Որպես անշարժ-շարժական գույք հայտարարագրված է 2 բնակարան և KIA SORENTO մոդելի ավտոմեքենա: 2017 թվականի տարեկան հայտարարագրում, որը ներկայացվել ս/թ մարտի 23-ին, Արարատ Միրզոյանը գրանցել է 4 մլն 732 հազար 850 դրամ եկամուտ, որը գոյացել է պատգամավորական աշխատավարձից: Տարվա սկզբում Միրզոյանը ունեցել է 66 հազար 75 դրամ, որը տարվա ավարտին աճել է՝  դառնալով 297 հազար 865 դրամ: Արարատ Միրզոյանի կինը՝ Գոհար Աբաջյանը 2017 թվականին ստացել է 5 մլն 150 հազար դրամ, որը գոյացել է պատգամավորական աշխատանքից: Տարվա սկզբում Աբաջյանն ունեցել 250 հազար դրամ, որը տարվա ավարտին աճել է՝  դառնալով 410 հազար դրամ:
Աղբյուր՝ https://www.armdaily.am

ԴԻՏԵԼ

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*